|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հայտարարություն Երևանում ընթացող երթի առթիվ։
Հայտարարության մեջ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում:
Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում:
Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան:
Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում:
Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցնեռ ձեռնարկելով»