|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի շրջանակներում մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է Գերմանիայում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուն:
Ըստ Bursadabugun-ի՝ դեսպանը վիրավորվել է ուղղաթիռից արձակված կրակից: Ոտքից վիրավորված դեսպանը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ Քարսլըօղլուն հետ էր կանչվել Թուրքիա ՝ Գերմանիայի Բունթեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո:


