|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում`անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով:
Հերթական համատեղ ստուգայցի ընթացքում ևս մի քանի փողոցներից առգրավվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ դրանք տեղադրող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Այս գործընթացին զուգահեռ՝ խիստ վերահսկողություն է իրականացվում չսահմանված վայրերում մեքենաների կայանման և ավտոկայանատեղերում քաղաքացիներից ապօրինի դրամահավաքի դեպքերը բացայտելու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գործընթացը շարունակական է լինելու:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն