|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնի շրջանակում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Ֆիլհարմոնիկը կկատարի Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»: Ի դեպ, որպես մենակատար` հանդես կգա ֆիլհարմոնիկի երաժիշտ, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:
Մարիինյան թատրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փառոտոնի շրջանակում տեղի կունենա 160 ներկայացում և համերգ: