|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ս. թ. հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների (Արմավիր, Բաղրամյան, Վաղարշապատ) 41 համայնքներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն