|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ ս․թ․ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ:
Դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետևանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի և մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում: