|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը ուղղված է Թուրքիայի` ՌԴ-ի և Իսրայելի հետ հաշտվելու փորձերի դեմ. հայտնում է Газета.ру-ն:
«Ահաբեկչությունն ակնհայտորեն ուղղված է Թուրքիայի` ՌԴ-ի և Իսրայելի հետ հաշտվելու փորձերի դեմ: Ամենայն հավանականությամբ, Թուրքիային զգուշացնում են, որ առաջին հերթին չմասնակցի ռուսական դիվանագիտության կողմից ստեղծվող միասնական հակաահաբեկչական ճակատին»,- գրել է պաշտոնյան: