|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի պապը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեց Էջմիածին և եկեղեցական զանգերի ղողանջների ներքո մտավ Մայր տաճար: Հռոմի պապին դիմավորելու էր եկել հայ ժողովրդի հոծ բազմություն, որոնց մեծ մասը` երեխաներ: Մուտք գործելով Մայր տաճար` նա համբուրեց Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնեց Մայր տաճարում գտնվող ժողովրդին, որից հետո ընթերցեց «Ի մեջ տաճարիս» աղոթքը:
Եկեղեցական երգչախումբը շարականներ է կատարում: Կատարվում է խնկարկություն:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` երախտագիտություն հայտնելով Հռոմի պապին Հայաստան կատարած այցի համար: