|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության վաղվա նիստի պրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում` Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և վերելակների վերանորոգման նպատակով 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Կոտայքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 150,000.0 հազար դրամ, որից` 1) 120,000.0 հազար դրամ` Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման համար, 2) 30,000.0 հազար դրամ` Հրազդան համայնքի որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման համար:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը /շուրջ 120.0 մլն ՀՀ դրամի չափով/, ինչպես նաև որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը /շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով/: