|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել` «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Դուրյանը նշեց, որ շուտով կունենա «իր» թատրոնը: «Ես տարածք եմ վարձակալել Գրողների միության շենքում: Հիմա նորոգման փուլն է, և մի քանի ամիս հետո բոլոր ներկայացումներս արդեն կներկայացվեն նորաբաց թատրոնում»,- ասաց նա:
Դուրյանը տեղեկացրեց նաև, որ «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսի հեղինակ ֆրանսահայ Րաֆֆի Շարտը որոշել է առաջիկայում գալ Հայաստան ու դիտել ներկայացումը. նա Հայաստան կգա, երբ կսկսի գործել Դուրյանի թատրոնը: