|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի մարզիչը Ֆաթիհ Թերիմը Եվրո 2016-ի շրջանակներում Իսպանիա-Թուրքիա հանդիպումից առաջ մամուլի ասուլիսով է հանդես եկել:
Ասուլիսի ընթացքում Թերիմը թուրք թարգմանիչ Թուրքեր Թոզարից պահանջել է թարգմանել հարցը, ով, ասես, անտեսել է Թերիմին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հավաքականի մարզիչը վրդովված ոտքի կանգնում, հանդիմանում թարգմանչին, այնուհետև լքում դահլիճը: Թարգմանիչը Թերիմին պատասխանում է. «Հարցն արդեն իսկ թուրքերեն է ուղղվել, ի՞նչը թարգմանեմ»: