|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է հաղորդում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու վերաբերյալ: Այս մասին եղան նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում: Հաղորդման հիման վրա անմիջապես իմ հանձնարարությամբ նախաձեռնվել է աշխատակազմի արագ արձագանքման այց լրագրողին բերման ենթարկելու վայր:
Արդեն իսկ իմ կողմից որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին:
Տեղեկացնեմ, որ լրագրողը բերման ենթարկված չէ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան