|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը խստորեն զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ցեղասպանության ճանաչման համար թուրք պատգամավորներին սպառնալու կապակցությամբ:
Ըստ Demokratahber-ի՝ Բեռլինում մեծ արձագանք է գտել Ցեղասպանությունը ճանաչած թուրք պատգամավորների հասցեին` Էրդողանի հնչեցրած «փչացած արյուն ունեն» հայտարարությունը:
Deutsche Welle-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Լամբերտն այսպես է արձագանքել. «Ինչ ձևով էլ լինի, եթե որևէ մեկը փորձի ճնշում գործադրել պատգամավորների վրա, թող գիտակցի, որ հարձակված կլինի ամբողջ խորհրդարանի և մեր ժողովրդավարության վրա: Իսկ մենք այս իրավիճակին կպատասխանենք մեր ներկայիս օրենքների հնարավորությունների շրջանակներում»: