|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարարությունը ներառել էր հարց, ինչպես նախարարության 26 ծառայողական մեքենաները կրճատելու ու վաճառքի հանելու մասին, այնպես էլ մի շարք ՊՈԱԿ-ների կողմից առողջապահության նախարարությանը մեքենաներ նվիրաբերելու մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց` ասելով, որ սա այն դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաները պետք է օրինականացվեն: Որոշումն ընդունվեց:
Վարչապետը անդրադարձավ նաև ծառայողական մեքենաների կրճատման հարցին` ասելով, որ բոլոր գերատեսչություններն ու նախարարներությունները պետք է 10 օրվա ընթացքում մեքենաների կրճատման գործընթացն ավարտեն` ներկայացնելով բոլոր այն մեքենաների թվաքանակը, որը պետք է կրճատվի: