|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: