|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ նրանց ներկայացրել են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման մասին նախագծերը. ասվում է համանախագահների հայտարարության մեջ, որն այսօր տարածել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Իրենց հերթին, նախարարները հաստատել են երկու երկրների նախագահների պայմանավորվածությունը բանակցությունների հաջորդ փուլի մասին, որը տեղի կունենա հունիսին, և որի ընթացքում կվերսկսվեն հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ բանակցությունները. հայտնում է РИА Новости-ն: