|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Facebook-ում գրում է.
«Հարգելի լրագրողներ,
ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ Ընտրական օրենսգրքի (ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին) 144-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:
Ուստի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը կմնա թափուր»: