|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Փոքր Մհեր» կրթահամալիրում այսօր`մայիսի 27-ին, տեղի ունեցավ Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և մի շարք այլ պաշտոնայներ:
Միջոցառման սկզբում ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը. նրանցից մեկը` Բենիամին Եղոյանը, եղել է կրթահամալիրի սանը: Ապա սկսվեց հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում հայկազունները երգեցին, ցուցադրական վարժություններով հանդես եկան, պարեցին ռազմահայրենասիրական հնչյունների ներքո: