|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում կարճ անդրադարձավ Վերջին զանգի թեմային: Նա վստահեցրեց, որ հրապարակային բոլոր մեթոդները օգտագործվել են Վերջին զանգին կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:
«Երեկ մեզ մոտ երեխաները եկել էին ցույցով, թե` ինչո՞ւ թույլ չեք տալիս անել Վերջին զանգ: Մի քիչ հասարակության պրոբլեմն է: Ամբողջ դասարանը հավաքվել, եկել է և բողոքում է, թե` ինչո՞ւ եք ասում, որ Վերջին զանգ չանենք»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ բողոքի ակցիա իրականացնողները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են եղել: