|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Հանրապետություն հրապարակում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մի երիտասարդ աղջիկ տեղացող անձրևի ժամանակ մտել էր շատրվանների մեջ ու պահանջում էր իրեն չմոտենալ: Տարածքում գտնվող ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվեց աղջկան համոզել ու դուրս բերել շատրվաններից: Ոստիկանները նրան ուղեկցեցին Հայաստանի պատմության թանգարանի հարակից փակ տարածքը:
Երիտասարդ աղջիկը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր արարքը և պատճառների մասին որևէ բան չասաց: Նշենք նաև, որ ոստիկաններն աղջկան առաջարկեցին վատ ինքնազգացողության դեպքում մոտենալ շտապօգնություն մեքենային, սակայն աղջիկը հրաժարվեց և մի խումբ այլ աղջիկների ու կանանց հետ հեռացավ տարածքից: