|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի կայացրած նոր որոշմանը, որը թույլ է տալիս սահմանադրական մի շարք փոփոխություններ անել` պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Ըստ «Ակօս»-ի` Մերկելն ասել է, որ մտահոգություն ունեն Թուրքիայի ներքին քաղաքականության վերաբերյալ: «Պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելը կարող է ծանր արդյունքների հանգեցնել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Մերկելը Թուրքիայում մասնակցում է ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին: Կեսօրից հետո նա հանդիպում կունենա երկրի նախագահ Էրդողանի հետ: