|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության` միայն ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը կշարունակի մնալ կառավարության ղեկավար կազմում:
Ըստ Dailysabah-ի` Twitter-ի իր էջում Եսայանը գրառում է արել ԱԶԿ-ի արտահերթ համագումարի մասին` գրելով. «Հոտնկայս լսում ենք մեր հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը»:
Բացի այդ` նա գրել նաև նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի մասին. «Մեր երկրի և ժողովրդի համար թող բարով լինի Բինալի Յըլդըրըմի նոր պաշտոնը: Նրան հաջողություն եմ մաղթում»: