|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դմեիրթաշը Cumhuriyet-ին տված հարցազրույցում անդրադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից վարչապետի և կուսակցության ղեկավարի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմին: Ի դեպ, դեռ համագումարը չկայացած, նա ոչ պաշտոնապես արդեն վարչապետ է համարվում:
Ըստ Demokrathaber-ի` Դեմիրթաշը նշել է, որ երեկ Յըլդըրըմի` ահաբեկչության դեմ պայքարի մասին հայտարարությունները «էժանագին են»: «Նա այսուհետ 100 տոկոսով Էրդողանին ենթակա է: Ցածր պրոֆիլով վարչապետիկ ունենք»,- ասել է նա: