|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում: Մասնավորապես` միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլվում են:
«Մենք գնացել ենք օպտիմալացման, արդյունավետ կառավարման և, միևնույն ժամանակ, հաստիքների կրճատման ճանապարհով ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Որոշումն ընդունվեց: