|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով հաղթել էր ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ մայիսի 20-ին, ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ:
ՀՖՖ պաշտոնական կայք