|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում թեժանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջև տարաձայնությունների և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին քննարկումները:
Երեկ նախագահական նստավայրում նախատեսվածից մեկ օր շուտ կայացած` Էրդողան-Դավութօղլու հանդիպման օրակարգում, ըստ թուրքական ԶԼՄ-ների, Դավութօղլուի հրաժարականի հարցն է եղել:
Այս քննարկումների թեժացման շարժառիթ է դարձել օրերս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում Դավութօղլուի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել էր, որ «եթե կա մի պաշտոն, որից հասարակ մահկանացուն երբեք չի հրաժարվի, ապա ինքն անտարբերությամբ այդ պաշտոնը կթողնի»:
Ի դեպ, երեկ նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպումը տևել է մոտ 1 ժամ 40 րոպե, սակայն հանդիպումից հետո նախագահականի մամուլի ծառայությունից պաշտոնապես հայտարարվեց, որ հանդիպման վերաբերյալ որևէ հայտարարություն չի լինելու: