|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցյալ շաբաթ կառավարության շենքի առաջ բողոքի ցույց էին անում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները: Նրանք 8 ամիս առաջ մթերողներին հանձնել էին իրենց խաղողի բերքը, մինչ այժմ չստանալով դրա գումարը: Նրանք չէին մեղադրում մթերողներին, ասելով, որ մթերողներին էլ համոզել է գյուղատնտեսության նախարարը: Քաղցրաշենցիները հանդիպել էին նաև վարչապետի հետ: Վերջինս խոստացել էր հարցին լուծում գտնել:
Yerkir.am-ի հարցին, թե ինչ լուծում ստացավ քաղցրաշենցիների խնդիրը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց.«Գումարի կեսն արդեն վճարել են, մնացած մասն էլ մթերողները խոստացել են վճարել մինչև մայիսի վերջը, և նրանք այլևս բողոք չունեն»: