|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը եւ երկամսյա կալանքի որոշում կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվող 4 քաղաքացու նկատմամբ:
Ըստ shamshyan.com-ի՝ այդ քաղաքացիներից երկուսը՝ Արտյոմ Օրդուխանյանը եւ Սամվել Բարխոյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դավիթ Մնացականյանը եւ Սարգիս Հակոբյանը ՝ նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Ըստ կայքի տեղեկությունների՝ կալանավորվածներից Սամվել Բարխոյանը երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրն է: