|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վիրավորներ չկան, հիվանդանոցն էլ չի վնասվել արկակոծությունից. Yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցի տնօրեն Գագիկ Օհանյանը: Նշենք, որ անցած գիշեր ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտում ավերածություններ են եղել:
«Առավել ակտիվ և տարբեր ուղղություններով կրակոցներ են հնչել, ու արկակոծություն է եղել մինչև 4:30-ը: Բնակիչները ապաստարաններ են գնացել, պատսպարվել են: Այս պահին հանգիստ է իրավիճակը»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Ըստ նրա` ադրբեջանցիների ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ, փլվել տանիքներ, կոտրվել ապակիներ: Օհանյանի խոսքով` այս պահին դժվար է վնասների կոնկրետ չափի մասին խոսել: