|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ ավտոբուսի պայթյունից երկու տուժած է տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու տուժածներին էլ տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, վերքերը վիրակապվել են, և նրանք դուրս են գրվել:
«Երեկ մեր բժիշկներն այցելել են նաև «Արմենիա» հանրապետական հիվանդանոց, փորձել իրենց օգնությունը ցուցաբերել: Ճիշտ է, կան տուժածներ, որոնք ունեն այրվածքներ, բայց դրանք խորը չեն, այսինքն` նրանք ունեն ավելի լուրջ վնասվածքներ: Այսօր մեր բժիշկները կրկին կայցելեն հիվանդանոց»,- ասաց Դավիդյանը: