|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու համար:
«Ճշմարտությունը ընդունելու հարցում առաջին հերթին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը և որքան շուտ, այնքան լավ: Աշխարհը ևս անելիք ունի այդ հարցում: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հետագայում ցեղասպանություններ թույլ չտալու համար: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: