|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 20-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ-ում Ամերիկայի առևտրի պալատի (ԱՌՊ) նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոյի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀ-ի և ԱՌՊ-ի հետագա համագործակցության հեռանկարները:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և մեր ինտեգրացիոն միության նպատակներից մեկը ԵԱՏՄ երկրներում բիզնեսի վարման պայմանների բարելավումն է: Եվրասիական տնտեսական ինտեգրումը նոր հնարավորություններ է առաջարկում անդամ պետություններին և տնտեսության աճի խթան է հանդիսանում», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը: