|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևան այցի ժամանակ ԼՂ հակամարտության լուծման որոշ մշակված տարբերակներ կառաջարկի: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն: «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
«Ասել, որ դա ինչ-որ պլան է, ծրագիր, նախագիծ, փաստաթուղթ, կարծում եմ` ճիշտ չէ: Խոսքը գնում է որոշ տարբերակների, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման մասին: Դրանում է միջնորդական դերը»,- ասել է Զախարովան: