|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ կասկածվող անձին բերման են ենթարկել Մանանդյան փողոցից, հայտնում է Armtimes.com-ը:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ձերբակալվածը 32-ամյա Հովհաննես Մուրադյանն է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել էր ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ:
Դեպքի առթիվ Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: