|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այս պահին ինչպես Թալինից տեղեկացնում է Yerkir.am–ի լրագրողը, 15/1 ընտրատեղամասում կուտակումներ են: Մեր լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա նորմալ է, հանձնաժողովի նախագահ, Թալինի քաղաքապետարանի աշխատակից Ավետիք Ավետիքյանն ասաց. «Նորմալ չի, բայց ոչինչ»:
Ըստ նրա՝ մարդիկ «մի քիչ են շատ»:
Այդուհանդերձ, ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Գրիգորյանը հայտնեց, որ անընդհատ մարդկանց կուտակումներ են լինում:
Հանձնաժողովի նախագահն ասում է, որ մարդիկ շատ-շատ են, եւ ինքը պարբերաբար փորձում փակել նրանց մուտքը ընտրատեղամաս:
Արձանագրենք սակայն, որ ընտրատեղամասում նախատեսվածից շատ մարդիկ կան: