|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պատերազմական Սիրիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:
Ըստ «Գանձասար»-ի՝ քաղաքացիները խիտ շարքերով մասնակցում են ընտրություններին: Առավոտյան 7:30-ից սկսած՝ քաղաքացիները երկրի բոլոր նահանգներում ուղղվել են ընտրական կենտրոններ՝ մասնակցելու Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 2-րդ նստաշրջանի ընտրություններին:
Նշենք, որ խորհրդարանում 250 մանդատի համար պայքարում է 3500 թեկնածու: Ընտրությունների համար նախատեսվել է 7300 կենտրոն:
Հիշեցնենք, որ ընտրություններին առաջադրվել են նաև հայ թեկնածուներ:






