|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ կալանավայրից ազատ է արձակվել նախորդ տարի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներում կալանավորված ազատամարտիկ Աղաս Մարտիրոսյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Լիանա Բալյանը: Նա հայտնեց, որ գործով նախաքննություն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությունը Մարտիրոսյանի կալանքը երկարաձգելու համար չի դիմել դատարան, և նա ստորագրության դիմաց ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը մեղադրվում էր զինված հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում շարունակվում է հիշյալ հանցախմբի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: