|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում`մարտական հենակետերում զինվորներին այցի գնացած հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը եւ գրել, թե նա հայ դիպուկահար կանանցից է:
Հերթական անհեթեթ եւ զավեշտալի ապատեղեկատվության հեղինակները պնդում են, թե «դիպուկահարն» ինքն էլ խոստովանել այդ մասին, նաեւ նշում են, թե հայերը սովորություն ունեն մարտի դաշտ բերել կանանց, ծերերին եւ երեխաներին:
Նշենք, որ Իտալական RAI NEWS 24 հանրային լրատվական հեռուստաալիքի թղթակից Աննամարիա Էսպոզիտոն է ռեպորտաժ պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ռեպորտաժում զրուցել են նաեւ Նազենի Հովհաննիսյանի հետ, ինչն էլ զավեշտալի ապատեղեկատվության են վերածել ադրբեջանցիները:
Տեսանյութը՝ այստեղ: