|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ ՊԲ-ում ՊԲ օպերատիվ շտաբի պետ գնդապետ Առուստամյանը ներկայացրեց հայկական կողմի կորոստների վերջին տվյալները: «Անցած օրվա ընթացքում, լարվածությունը նկատելի նվազել է, նկատվել են հրաձգության դեպքեր,որոնց հետեւանքով վիրավորում է ստացելՊԲ եւս մեկ զինծառայող: Իրականացված գործողությունների արդյունքում խոցվել է հակառակորդի եւս մի անօդաչու սարք: Ներկայացնեմ մարդկային կորուստների վերջին ճշտված տվյալները: Ապրիլի 1-ից մինչեւ 7 –ը 122 վիրավոր ունենք, 36 զոհված,եւ թվի ավելացումը պայմանավորված է նրա հետ, որ մարտադաշտում որոնման արդյունքում հայտնաբերվել է եւս չորս անհայտ կորած համարվող զինծառայողի դի»,- հայտնեց Առուստամյանը: