|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…
Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի «հումանիստ» նախարար Հասանովի ղեկավարած «հզոր բանակի» ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…
Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց և երեխաների հետ» և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
