|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յարմակին և Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանին:
Հանդիպման ժամանակ Վալերի Յարմակը նախարարին տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել առողջապահության նախարարությանը, մասնավորապես նշել է, որ կտրամադրվեն առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ:
Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յարմակին պատրաստակամության և մշտական աջակցության համար: Նախարարը կարևորելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությունը, բարձր է գնահատել կոմիտեի կողմից մինչ այժմ Արցախում իրականացված աշխատանքները: