|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է փաստել, որ երեկվա համեմատ, Ադրբեջանը շփման գծում տիրող իրավիճակի շուրջ կտրուկ կոշտացրել է իր դիրքորոշումը: Ճիշտ է՝ դա կարելի է նաև դիտարկել այն տեսանկյունից, որ Ադրբեջանն այսօր տարբեր պատճառներից ելնելով որոշել է զերծ մնալ «ավելորդ ձևականություններից», սակայն փաստ է, որ դիվանագիտական հարթությունում արձանագրվում է դիրքորոշման կոշտացում:
Հ.Գ. Միջազգային հանրության արձագանքի (իսկ իրականում՝ բացակայության) մասին խոսելն արդեն անիմաստ է, իրենց անհասցե, անբովանդակային հայտարարություններով հեղինակազրկեցին իրենց էլ, իրենց կառույցներն էլ: