|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հարցը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպությունում նրա աղբյուրը:
«Վիեննայում հաջորդ շաբաթ կհավաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք, ինչպես սպասվում է, կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին իրավիճակի և ձգձգված հակամարտության արագ կարգավորմանն աջակցելու ուղիներ որոնելու ուղղությամբ համանախագահների հետագա քայլերի մասին»,- ասել է աղբյուրը: