|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
The Daily Mail-ը հրապարակել է Բրյուսելի ահաբեկիչների բնակարանի լուսանկարները: Հենց այդ բնակարանում են նրանք մշակել ահաբեկչության ծրագիրն ու պատրաստել ինքնաշեն պայթուցիկները:
Բնակարանը գտնվում է Բրյուսելի Մարբեկ շրջանում։ Այնտեղ հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը, պայթուցիկի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութեր, ջարդված iPad, նաև` Իբրահիմ էլ Բաքրաուիի երկտողը, որում նա նշել է, որ ինքը վտանգի տակ է եղել փարիզյան ահաբեկչությունների հեղինակ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից հետո:


