|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 17-ին 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ոչ թե զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով է մահացել, այլ սպանվել է: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին քննչական կոմիտեից: Գործով մեղադրանք է առաջադրվել Հարությունյանի ծառայակիցներից մեկին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։