|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Գազի սակագնի իջեցման հարցն այս պահին քննարկվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների մակարդակով. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ հանրապետության նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ, նրանք քննարկել են գազի սակագնի իջեցման հարցը, և հիմա արդեն հարցը երկրորդ փուլում է` կառավարություններն են քննարկում:
«Հույս ունենք, որ անպայման կվերանայվի գազի սակագինը, որովհետև դրական մոտեցում կա ՌԴ իշխանությունների կողմից. հիմա հարցը քննարկման փուլում է: Մեր նպատակն է փորձել ինչ-որ ձևով նվազեցնել սակագինը, որպեսզի բնակչությունն էլ ավելի նվազ սակագնով սպառի այն»,- ասաց վարչապետը: