|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի ունեցած 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային:
Մյուս պարտիաներում Վիշվանաթան Անանդը հաղթեց Պետեր Սվիդլերին, իսկ Ֆաբիանոի Կարուանա-Սերգեյ Կարյակին եւ Վեսելին Տոպալով- Անիշ Գիրի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կարյակինն ու Արոնյանը: Երկու շախմատիստերն էլ իրենց ակտիվում ունեն 4 միավորով: