|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստում այսօր վարույթ է ընդունվել լրագրողական երեք ՀԿ-ների դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
«Ընդունեցինք վարույթ, քանի որ մերժման համար իրավական որևէ հիմք չկար: Որոշումը կկայացնենք երեսուն օրվա ընթացքում: Պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին: Սկզբից նպատակահարմար գտանք հրավիրել լրագրողներին, ՀԿ-ներին՝ հիմնավորումներն ու փաստարկները լսելու համար, ապա՝ պատգամավորին»,- ասաց Հարությունյանը: