|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի:
Ըստ Hurriyet-ի՝ զոհերի մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն: Նրա խոսքով՝ 125 վիրավորներից 19-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 27 մարդ էր զոհվել, ևս 75-ը՝ վիրավորվել։ Երկրի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել էր. որ Քըզըլայի ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է։