|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ հակահայկական ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում` շվեդական խորհրդարանին կից տարածքում, որի նպատակն է եղել ժխտել 2010 թվականին շվեդական խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության բանաձևը:
Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ թուրքական ցույցին հակադարձելու համար նույն վայրում ցույց են կազմակերպել Շվեդիայի ՀՅԴ կառույցը, ՇԵՄ-ի (Շվեդիայի Երիտասարդական միության) կենտրոնական վարչությունն ու Շվեդիայի հայկական ընկերակցական միության մարմինը՝ շվեդական խորհրդարանի ողջունելի որոշմանը նեցուկ կանգնելու նպատակով:
Դեկիրմենճյանը նշեց, որ ՀՅԴ-ական և ՇԵՄ-ի երիտասարդներն իրենց մշտական և խանդավառ մասնակցությամբ պատնեշ են դրել թուրքական մոլեռանդ պահվածքին: Նրա խոսքով՝ ցույցի ընթացքում հայ երիտասարդների կողքին են եղել նաև տասնյակ ասորի և քուրդ ցուցարարներ:
Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված` Ցեղասպանության մասին բանաձևը Շվեդիայի իշխանություններից պահանջում էր գործակցել ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:




